related topics
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի ընթացիկ վարկանիշը գերազանցել է 2800 միավորը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Norway Chess մրցաշարում Մագնուս Կարլսենի և Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ տարած հաղթանակների շնորհիվ Լևոն Արոնյանը այս պահին 10.5 կետով բարձրացնում է իր անհատական վարկանիշը, և այն այժմ կազմում է 2803.5 կետ, որն այս պահին աշխարհում 4-րդ արդյունքն է: Այս տուրից հետո Արոնյանը և Նակամուրան կիսում են 1-2-րդ տեղերը: