Իսպանիայի դատախազությունը Ռոնալդուին մեղադրել է 15 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ

13-06-2017 16:48

Իսպանիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուին. նա մեղադրվում է խոշոր չափերի հարկերից խուսափելու մեջ: Իսպանիայի հարկային ծառայությունը պնդում է, որ 2011-2014 թվականներին Ռոնալդուն 14.7 միլիոն եվրոյի հարկ չի վճարել: Ըստ իրավապահների՝ Ռոնալդուն 2010 թվականին բիզնես կառույց է ստեղծել իր եկամուտները թաքցնելու համար: Խոսքը մեդիաիրավունքների օգտագործումից ստացած եկամտի մասին է: 

Lragir.am
13-06-2017 16:48