Հայտնի է ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ մասնակիցը

13-06-2017 10:29

Իրանի հավաքականը ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլում 2-0 հաղթեց Ուզբեկստանին և մրցաշարի ավարտից երկու տուր առաջ նվաճեց 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր: Որակավորման փուլի Ասիայի Ա խմբում Իրանը 6 խաղից հետո ունի 20 միավոր և այլևս անհասանելի է 3-րդ տեղում գտնվող Ուզբեկստանի համար: Այս խմբում երկրորդ տեղը զբաղեցնում է Հարավային Կորեայի հավաքականը: Այսպիսով, Իրանը դարձավ երրորդ հավաքականը Ռուսաստանից ու Բրազիլիայից հետո, որը հանդես կգա հաջորդ տարի կայանալիք առաջնությունում: 

Lragir.am
13-06-2017 10:29