Գյուղատնտեսական ոլորտի ստարտափները կարող են շահել $2500

12-06-2017 15:44

«Ջանֆիդա Ագրի Հոլդինգ» ՓԲԸ-ն «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի շրջանակներում հայտարարել է հատուկ մրցույթ։ Սամմիթի մասնակից ստարտափները, որոնց գործունեության ոլորտը գյուղատնտեսությունն է, կմասնակցեն միայն նրանց համար նախատեսված մրցույթին։ Սամմիթի ընթացքում՝ հուլիսի 28-ին, «Janfida Battle»-ի մասնակիցները հնարավորություն կստանան շահել $2500 մրցանակ։ «Հայաստանի նման երկրում, որտեղ գյուղատնտեսությունն ունի մեծ պոտենցիալ, շատ կերևոր է, որ ստարտափները կարողանան գտնել ֆինանսավորում։ Ուրախ ենք, որ մեր գործին շատ կազմկերպություններ են միանում, քանի որ դա միայն խոսում է այն մասին, որ Հայաստանի առաջընթացով մտահոգվածների թիվը մեծ է։ Բոլոր հետաքրքրվածները կարող են դիմել և մասնակցել»,- նշել է «Սևան Սարտափ Սամմիթ 2017»-ի ղեկավար Վահագն Ռափյանը։ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ն իրենից ներկայացնում է վրանային բիզնես ֆորում, որին կարող են մասնակցել տարբեր բնագավառների ստարտափներ և շահել մրցանակներ։ Հարցազրույցն անցնելուց հետո, ընտրված 100 թիմերը կստանան Սամմիթի ուղեգիր, որտեղ մրցելով կշահեն մրցանակներ, կամ կստանան ֆինանսավորում Հայաստանից և արտերկրից հրավրված ներդրողներից։ Հիշեցնենք, որ Սամմիթը տեղի է ունենալու Սևան Ազգային Պարկում հուլիսի 24-ից 31-ը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 20-ն է։ Հայտերը կարող եք լրացնել այստեղ՝ Ստարտափների համար՝ http://sss.am/for-startups-2/ Ծրագրավորողների համար՝ http://sss.am/for-developers/ Ներդրողների համար՝ http://sss.am/for-investors-2/ Լրագրողների համար՝ https://goo.gl/forms/vwxeBYoFCUe0lOLD2 Լուսանկարիչների համար՝ https://goo.gl/forms/4YAE6LcMPIFDFXV52 Կամավորների համար՝ https://goo.gl/forms/5ayQUr7Z4b79TV8t1

Lragir.am
12-06-2017 15:44