Կարեն Կարապետյանը գոհ չէ ներդրումների ծավալից

Վարչապետ Կարեն Կարապետյանը գոհ չէ Հայաստանում կատարվող ներդրումների ծավալից: Այսօր Lragir.am-ի հարցին, թե տարին արդեն կիսվում է, վարչապետի ակնկալած ներդրումները կա՞ն, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Այս շաբաթ վիճակագրությունը մենք ձեզ կտանք»: Հարցին, թե արդյունքներն իրեն գոհացնո՞ւմ են, Կարապետյանը պատասխանեց. «Որ ասեմ՝ գոհացնում են՝ չէ, ես ավելի կուզեի, բայց ինչ որ հայտարարել ենք, կկատարվի»: Նա անդրադարձավ նաև ռուսաստնահայ ներդրողների խոստումներին՝ ասելով, որ նրանք դեռևս նախագծերն են պատրաստում: «Որ հայտարարում են ներդրում, դա չի նշանակում հենց հաջորդ օրը, չէ՞: Նախագիծ է պետք մշակել, բիզնես ծրագիր… Ամեն ինչ լավ է լինելու, մի անհանգստացեք»,- ասաց վարչապետը: Նա ասաց, որ ներդրողների ակումբն արդեն գործում է, բայց չպատասխանեց հարցին, որ այդ ակումբում ներգրավված են քրեական աշխարհի հետ կապ ունեցող գործարարները: Մանրամասները տեսանյութում

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
12-06-2017 14:14