Ռուսաստանը ոչնչացրել է զարինի պաշարները

12-06-2017 14:08

Ռուսաստանը ոչնչացրել է մարտական նպատակների համար նախատեսված զարին թունավոր նյութի իր ողջ պաշարները: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Քիմիական զենքի անվտանգ պահպանման ու ոչնչացման դաշնային վարչության պետ Վալերի Կապաշինին: Նրա խոսքով, Ռուսաստանը ոչնչացրել է զարինի պաշարների 98.9%-ը, իսկ աշխատանքներն ավարտին կհասցվեն այս տարվա ընթացքում: Ռուսաստանը քիմիական զենքի ոչնչացման վրա ծախսել է 330 միլիարդ ռուբլի: 

Lragir.am
12-06-2017 14:08