Երեւան կգա ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի Հատուկ ներկայացուցիչը

10-06-2017 12:20

ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը հունիսի 12-ին կժամանի Երեւան: Նա հանդիպում կունենա Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահի, արտգործնախարարի, պաշտպանության նախարարի եւ արտակարգ իրավիճակների նախարարի հետ: Փետրվարի 27-ին Բրյուսել կատարած այցի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպեց ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հետ եւ ընդգծեց Հայաստանում ՆԱՏՕ Վստահության Հիմնադրամի ստեղծման կարեւորությունը: Հիմնադրամը հայտարարել է ստեղծման մասին: «Ես պարոն Գլխավոր քարտուղարին հրավիրել եմ այցելել Հայաստան, ինչը լավ առիթ կլինի ընդհանրացնել անցնող 25 տարիներին մեր կատարածը եւ նախանշել ապագա գործողությունները», հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Կայցելի՞ արդյոք ՆԱՏՕ գլխավցոր քարտուղար Ստոլտենբերգը Հայաստան եւ կապվա՞ծ է արդյոք Ապպատուրայի այցը նրա այցելությունը նախապատրաստելու հետ:

Lragir.am
10-06-2017 12:20