ԱՄՆ եւ Ռուսաստանը գաղտնի բանակցել են Սիրիայի հարցով. WSJ

10-06-2017 10:32

Ամերիկյան The Wall Street Journal-ը հղում անելով իրավիճակին ծանոթ ամերիկացի պաշտոնյաների գրում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը Ռուսաստանի իշխանության հետ գաղտնի բանակցություն է վարել Սիրիայի հարավ-արեւմուտքում լարվածությունից զերծ գոտի ձեւավորելու վերաբերյալ: Թերթի զրուցակիցները նշել են, որ բանակցությունը սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի Մոսկվա այցից հետո: Այցը տեղի ունեցավ ապրիլին: Այդ ընթացքում եղել է ընդամենը երկու հանդիպում: Վերջինը տեղի է ունեցել երկու շաբաթ առաջ Հորդանանում, գրում է The Wall Street Journal-ը: Դրան մասնակցել են նաեւ Հորդանանի պաշտոնյաներ: Եվս մեկ հանդիպում, ըստ թերթի աղբյուրի, պետք է տեղի ունենար ընթացիկ շաբաթ Ամմանում, սակայն ժամանակացույցի խնդիրների պատճառով հետաձգվել է, իսկ նոր հանդիպման ժամանակը դեռեւս հստակ չէ: The Wall Street Journal-ը գրում է, որ այդ բանակցությունը վկայում է Մոսկվայի հետ հարաբերությունը կարգավորելու Վաշինգտոնի ձգտումը, սակայն դրանք գաղտնի են ընթանում, քանի որ ԱՄՆ-ում շարունակվում է նախագահի ընտրությանը Ռուսաստանի միջամտության հարցի քննությունը: Բացի այդ, թերթը գրում է, որ Պենտագոնը զգուշավորությամբ է մոտեցել լարվածությունից զերծ գոտու ստեղման մասին, քանի որ ռազմական պաշտոնյաները այն համարել են արգելված եւ մտավախություն ունեցել, որ դա ավելի կներքաշի ԱՄՆ սիրիական հակամարտության մեջ: Թերթի զրուցակիցները նաեւ հույս են հայտնել, որ կհաջողվի գործակցել Իսլամական պետության դեմ պայքարի հարցում: Ամերիկյան կողմից բանակցությանը մասնակցել են հակաահաբեկչական կոալիցիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Բրետտ Մակգրեգը եւ Մայքլ Ռետնին:

Lragir.am
10-06-2017 10:32