Արոնյանը ոչ-ոքի խաղաց Նակամուրայի հետ

08-06-2017 11:34

Ստավանգերում ընթացող շախմատի Norway Chess գերհզոր մրցաշարի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ, հայտնում է ՀԱՕԿ կայքը: Երկրորդ տուրի մնացած արդյունքները. Անանդ - Կրամնիկ` 0:1, Կարուանա – Կարլսեն, Սո – Վաշյե-Լագրավ, Գիրի - Կարյակին` ոչ-ոքի: Մրցաշարային աղյուսակ.1-2. Նակամուրա, Կրամնիկ` 1.5-ական միավոր, 3-8. Կարյակին, Արոնյան, Կարուանա, Կարլսեն, Սո, Վաշյե-Լագրավ` 1-ական, 9-10. Գիրի, Անանդ` 0.5-ական միավոր: Հունիսի 8-ին կայանալիք երրորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Գիրիի հետ: Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի

Lragir.am
08-06-2017 11:34