Հովսեփ Սիմոնյանն ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից

08-06-2017 11:30

ՀՀ կառավարությունը Հովսեփ Սիմոնյանին ազատեց Շիրակի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հարցը զեկուցեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Կառավարության օրակարգում է Շիրակի մարզպետի պաշտոնում Արթուր Խաչատրյանին նշանակելու հարցը: Վերջինս մինչ այս զբաղեցնում էր Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը: 

Lragir.am
08-06-2017 11:30