Արթուր Սաքունցի հասցեին հնչող սպառնալիքների առնչությամբ պետք է նախաձեռնվի անհապաղ քննություն. ՄԻՊ

06-06-2017 20:17

Խիստ մտահոգող են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հրապարակած տեղեկությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի որոշ օգտատերերի կողմից նրան կյանքից զրկելու սպառնալիքների վերաբերյալ: Անթույլատրելի է այդպիսի երևույթի ցանկացած դրսևորում: Իրավապահ մարմիններն այս հարցի կապակցությամբ պետք է անհապաղ քննություն նախաձեռնեն: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ: Այս պահի դրությամբ, ի գիտություն է ընդունվել ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած նախնական տեղեկությունն այն մասին, որ Ա.Սաքունցի հաղորդման հիման վրա սկսվել է ստուգման ընթացակարգ: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արդեն իսկ համապատասխան գրություն է հասցեագրվել իրավապահ մարմնին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Lragir.am
06-06-2017 20:17