Էփլը ներկայացրել է նոր iOS-ը և iPad-ը

06-06-2017 09:50

Apple ընկերությունը WWDC-2017 համաժողովի ժամանակ ներկայացրել է իր օպերացիոն համակարգի նոր տարբերակը, ինչպես նաև նոր iPad-ը: Նոր iPad-ը 10 մատնաչափ անկյունագծով էկրան ունի, հիշողության նվազագույն ծավալը 64 գիգաբայթ է, իսկ առավելագույնը՝ 512 գիգաբայթ: Սարքի նվազագույն արժեքը 649 դոլար է: iOS 11 ՕՀ նոր ֆունկցիաների թվում են դրամական փոխանցումները Apple Pay համակարգով, «չանհանգստացնել» կոճակը վարորդների համար, որը թույլ է տալիս չշեղվել ճանապարհին, ավելի ինտելեկտուալ Siri համակարգը: 

Lragir.am
06-06-2017 09:50