Վրաստանի ընդդիմադիրներն ադրբեջանցի լրագրողի հարցով դիմել են երկրի իրավապահ մարմիններին

03-06-2017 20:46

Վրաստանի ընդդիմադիրները Վրաստանում առևանգված և Ադրբեջան տարված լրագրող Աֆղան Մուխտարլըի գործի վերաբերյալ մանամասն հետաքննություն անցկացնելու և առաջացած հացերին պատասխան տալու կոչով դիմել են երկրի ներքին գործերի նախարարությանը և պետական անվտանգության ծառայությանը: Այս մասին, ինչպես հաղորում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: «Եվրոպական Վրաստան – հանուն ազատության շարժում» խմբակցության ներկայացուցիչ Օթար Կախիզադեն նշել է, որ այս դեպքի հետ կապ ունեցող ցանկացած ոք պետք է օրենքի առաջ պատասխան տա: Կախիզադեի խոսքով` Մուխտարլըի առևանգմանը մասնակցել են Վրաստանի ոստիկանության քրեական ծառայության 3 աշխատակից: Նրա կարծիքով` այս գործին խառնված են եղել ներքին գերծերի նախարարության և այլ ուժային կառույցների բարձրաստիճան այրեր ևս:

Lragir.am
03-06-2017 20:46