Տոյոտան դադարեցրել է համագործակցությունը Տեսլայի հետ

03-06-2017 13:49

Ճապոնական Տոյոտա ընկերությունը դադարեցրել է համագործակցությունն ամերիկյան Տեսլայի հետ, հայտնում է Կյոդո գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Տոյոտան վաճառել է Տեսլայում ունեցած բաժնեմասը, քանի որ հետագա համագործակցության իմաստ չի տեսնում: Տոյոտան էլեկտրամոբիլներ արտադրելու սեփական ծրագիրն ունի: 2016 թվականի նոյեմբերին այդ նպատակով հատուկ ստորաբաժանում է ստեղծվել, որը պետք է զբաղվի տարողունակ մարտկոցների արտադրությամբ: 

Lragir.am
03-06-2017 13:49