ՀՅԴ ԳՄ-ն փոխում է Շիրակի մարզպետին. armtimes.com

02-06-2017 19:04

ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանը armtimes.com-ի հետ զրույցում անդրադառնալով Շիրակի մարզպետի փոփոխությանը հաստատեց, որ ՀՅԴ-ի Գերագույն Մարմինը որոշում է կայացրել փոխել Շիրակի մարզպետին: «Հովսեփ Սիմոնյանի հետ որեւէ խնդիր չկա, մենք շնորհակալություն ենք հայտնում պարոն մարզպետին իր աշխատանքի համար: Նրան փոխարինում ենք այլ կադրով, մտածելով, որ այս փուլում կան հարցեր, որոնց օպտիմալ լուծումներ են անհրաժեշտ»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց  Վարդանյանը: Այն հարցին, թե ճիշտ է, որ Սիմոնյանին փոխարինում է տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Արթուր Խաչատրյանը, Աղվան Վարդանյանն ասաց. «Երկու օր դիմացեք, կասենք` կիմանաք, չեք դիմանու՞մ»,- ասաց նա:

Lragir.am
02-06-2017 19:04