Zangi-ր «Սփյուռ» անվճար

02-06-2017 15:38

«Սփյուռ» և «Զանգի» ընկերությունների համատեղ իրականացվող ծրագրի շնորհիվ այսուհետ «Սփյուռ» տեղեկատու հնարավոր է զանգել անվճար: Դրա համար անհրաժեշտ է պարզապես ինտերնետ-հասանելի բջջային հեռախոսում տեղադրել Zangi հավելվածը և հավաքել 113: Այսպիսով, ոչ միայն «Սփյուռ» տեղեկատուն է անվճար, այլ Zangi-ի շնորհիվ «Սփյուռ» զանգելը նույնպես դառնում է անվճար: Հետագայում հնարավոր կլինի ոչ միայն անվճար զանգել «Սփյուռ», այլ նաև անվճար հաղորդագրություն ուղարկել և ստանալ տեղեկություններ Zangi-ի միջոցով:

Lragir.am
02-06-2017 15:38