Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննում է ադրբեջանցի լրագրողի առևանգման փաստը. օմբուդսմենն ու Amnesty International-ը մտահոգված են

31-05-2017 15:55

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսվել Թբիլիսիում բնակվող ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի «անհետացման»  ու Ադրբեջան տեղափոխելու փաստի առթիվ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է «Грузия Online» վրացական կայքը: Նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ զուգահեռ կապ է պահպանվում ադրբեջանական կողմի հետ: Հենց հաստատվեն փաստերը, հանրությունը մանրամասնորեն կիրազեկվի այս մասին: Դեպքի առնչությամբ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին կոչ է արել իրավապահ մարմիններին անմիջապես արձագանքել ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի առեւանգման ու Բաքու տանելու փաստին: «Վրաստանի հանրային պաշտպանին հայտնի դարձավ, որ  մայիսի 29-ի երեկոյան անհետացել է Թբիլիսիում բնակվող ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին: Ընտանիքի անդամների խոսքով՝  նրա լրագրողական գործունեությունը ուղղված էր ադրբեջանական իշխանությունների գործողությունների բացահայտմանը: Նրանք ասում են,! որ վերջին ժամանակներում անհայտ անձինք հետեւում էին լրագրողին, իսկ նրա անհետացման դեպքի առնչությամբ հարազատներն արդեն իսկ դիմել են ոստիկանություն»,-ասված է Հանրային պաշտպանի տարածած հաղորդագրության մեջ: Վրաստանի հանրային պաշտպանն ընդգծել է, որ Վրաստանի կառավարությունը պետք է լիովին ապահովի երկրի տարածքում բնակվող  բոլոր անձանց իրավունքների պաշտպանությունը: Հարեւան երկրներում տեղի ունեցող ինչ-ինչ գործընթացները չպետք է ազդեն մարդու իրավունքների հարցում Վրաստանի դիրքորոշման վրա: «Նույնիսկ աննշան կասկած չպետք է լինի, որ Վրաստանի կառավարությունը աչք է փակում այս հանցագործության վրա»,- նշել է օմբուդսմենը: Դեպքին նաեւ արձագանքել է միջազգային իրավապաշտպան «Amnesty International» կազմակերպությունը՝ նշելով, որ սա բավականին վատ հետեւանք կանխատեսող զարգացում է մի երկրում, որը հայտնի է լրագրողների եւ մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ երկարաժամկետ հետապնդման դեպքերով: «Աֆղան Մուխտարլին պետք է անմիջապես ազատ արձակվի եւ զերծ մնա տանջանքներից ու վատ վերաբերմունքից:  Նա խղճի բանտարկյալ է, ով ձերբակալվել է միայն իր լրագրողական գործունեության համար»,-ասել է կազմակերպության Հարավային Կովկասի ներկայացուցիչ Լեւան Ասաթիանին: Նա նշել է, որ միգուցե Վրաստանի իշխանությունները եւս մեղսակից են լրագրողի առեւանգման եւ բռնի ուժով Ադրբեջան տեղափոխման գործում: «Նրա ընտանիքը պատմել է կազմակերպությանը, որ նա հաճախ էր հետապնդվում ադրբեջաներենով խոսող անձանց կողմից Թբիլիսիի փողոցներում: Վրաստանը պետք է անաչառ կերպով քննի կատարվածը եւ այս սարսափելի գործում ներգրավված անձանցից  հաշվետվություն պահանջի»,-նշել է նա: Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն:  Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում եւ ձերբակալվել:  Նա հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնա ց նրան առեւանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, ովքեր խոսում էին վրացերենով: Նրան նստեցրել են մեքենա եւ դուրս բերել Վրաստանից, ապա դաժան ծեծի են ենթարկել, կապել աչքերը եւ տեղափոխել մեկ այլ մեքենա, իսկ արդեն ադրբեջանական սահմանին կրկին տեղափոխել են երրորդ մեքենա, որում արդեն խոսել են ադրբեջաներենով: Մեք! ենայում նրա գրպանում ! խոշոր չափի գումար են դրել, եւ այժմ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են գումարի ապօրինի տեղափոխման եւ սահմանը հատելու մեջ:  Լրագրողի փաստաբանն արդեն հանդիպել է նրան եւ փաստել, որ ոչ քթի եւ ճակատի հատվածում երեւում են ծեծի հետքերը,  աչքերի տակ կապտուկներ են: Աֆղանն ասել է, որ կրծքավանդակում ուժեղ ցավեր ունի, կարծում է, որ կողի կոտրվածք է ստացել:

Lragir.am
31-05-2017 15:55