Վարույթ է ընդունվել փաստաբան Իննեսսա Պետրոսյանին սպառնալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

30-05-2017 19:53

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու փաստաբան Իննեսսա Պետրոսյանին սպառնալու դեպքի  հանգամանքները: 2017թ. մայիսի 20-ին առերևույթ հանցագործություն կատարած անձը «Facebook» սոցիալական ցանցի «Narine Arzumanyan» անհատական էջից սպառնալիքներ պարունակող հաղորդագրություն է ուղարկել փաստաբան Իննեսսա Պետրոսյանին՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող՝ սպանության գործով տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնելու հետ կապված։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշով, որն այսօր ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ  Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ, և իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։ ՀՀ քննչական կոմիտե

Lragir.am
30-05-2017 19:53