ՀՔԱՎ: Հիվանդանոցում մահացած դատապարտյալին պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելու գործով որևէ բուժաշխատող որպես մեղադրյալ չի ներգրավվել

2017 թ. մայիսի 29-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց 2015 թ. ապրիլի 27-ին «Էրեբունի» ԲԿ-ում մահացած դատապարտյալ Սերոբ Գևորգյանի գործով բողոքի քննությունը: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Ս. Գևորգյանը 2015 թ. ապրիլի 20-ին ինքնավնասում է կատարել, որից միայն օրեր անց տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Ավելի ուշ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով ՀՀ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով: Գործի վարույթը կասեցնելու քննիչի որոշումը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը բողոքարկում է դատարանում: Դատական նիստի ընթացքում վերջինս նշեց, որ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածը պատասխանատվություն է առաջացնում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար, և պարտադիր է նրանց գործողությունների արդյունքում առաջացած հետևանքների առկայությունը: Թե որքանով է պատշաճ բժշկական օգնություն տրամադրվել, կարելի է պարզել  հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությամբ, սակայն վարույթն իրականցնող մարմինը քրեական գործը կասեցնելու որոշում է կայացրել  կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու օրը՝ չսպասելով դրա արդյունքներին: Նա նշեց, որ սրանով խախտվել է տուժողի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը և պահանջեց վերացնել խախտումը: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

ՀՔԱ, Վանաձորի գրասենյակ
30-05-2017 18:32