Թենիսի Հայաստանի հավաքականը մասնակցում է «Fed Cup»-ին

14-06-2017 13:19

Այսօր, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում մեկնարկել է թենիսի «Fed Cup»-ի եվրոաֆրիկյան տարածաշրջանի խաղարկությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականը: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին հայտնեց Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն  Գեւորգ Կարամանուկյանը: Մրցաշարի մեկնարկային օրը մեր ընտրանին պարտություն է կրել Մալթայից: Հայաստանի հավաքականի հետ A խմբում ընդգրկված են Հունաստանը եւ Մալթան: Մեր ընտրանու կազմում հանդես են գալիս Մարիա Դավթյանը, Աննա Մովսիսյանը, Գաբրիելա Հակոբյանը, թիմի ավագը` Գայանե Մովսիսյանն է: Մրցաշարը կշարունակվի մինչեւ հունիսի 17-ը:

Lragir.am
14-06-2017 13:19