related topics
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր համալրում ունի կազմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «կարմիր սատանաներին» է միացել Լիսաբոնի «Բենֆիկա»-ի պաշտպան Նիկտոր Նիլսոն-Լինդելյոֆը: Ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր է ստորագրել թիմի հետ: Լինդելյոֆը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում նորամուտը կտոնի թիմի ամերիկյան շրջագայության ընթացքում: Պաշտպանը «Բենֆիկա» է տեղափոխվել 2013-ին: Նիլսոն-Լինդելյոֆը Շվեդիայի ազգային թիմի անդամ է: Ազգային ընտրանու կազմում անցկացրել է 12 խաղ, խփել է մեկ գոլ: