Լոնդոնում հրդեհի զոհերի թիվը հասել է 12-ի

14-06-2017 23:36

Լոնդոնի հարավում գտնվող բազմաբնակարան շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի։ Այդ մասին հաղորդում է «Reuters»-ը։ Ըստ ոստիկանության տվյալների՝ այն վերջնական չէ։ Իրավապահները գտնում են, որ զոհերի թիվը կշարունակի աճել։ Հիշեցնենք, որ հունիսի 14-ին բազմաբնակարան շենքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է ժամանել 40 մարտական հաշվարկ։ Կրակի հետ ժամերի ընթացքում պայքարել են շուրջ 200 փրկարար։  

1in.am
14-06-2017 23:36