Աֆղանստանում 43 գրոհային է ոչնչացվել

14-06-2017 23:27

Աֆղանստանի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են 43 գրոհայինի։ Այդ մասին հաղորդում է «Սինհուա»-ն՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությանը։ Աղբյուրի համաձայն՝ ՌՕՈՒ-ն հարվածել է Մարջա շրջանում գտնվող գրոհայինների ապաստանին։ Սպանվածների թվում են նաեւ «Թալիբան» խմբավորման բարձրաստիճան անդամներ։ Ավիահարվածից նաեւ մեծ թվով զենք ու զինամթերք է ոչնչացվել։

1in.am
14-06-2017 23:27