Այսօր լրանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 71-ամյակը. համացանցը ողողված է շնորհավորանքներով և ծաղրանկարներով

14-06-2017 21:19

Հունիսի 14-ին լրանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 71-ամյակը: ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը այդ առիթով էլեկտրոնային նամակներ է հղել նրա բոլոր բարեկամներին և գործընկերներին՝ խնդրելով շնորհավորել Թրամփին ծննդյան օրվա կապակցությամբ: «Սիրելի բարեկամ, Դոնալդը ուրախ կլինի շնորհավորական երկտող ստանալու համար քեզ պես բարեկամից, ով շատ բան է արել նրա և մեր կուսակցության հաջողությունների համար»,- ասվում է հաղորդագրության տեքստում: Որոշ մարդիկ շնորհավորական ուղերձի հետ հրապարակել են նրա մանկության լուսանկարը: Օգտատերերից շատերն էլ առիթը բաց չեն թողել Թրամփի կերպարին և նրա գործունեությանն առնչվող ծաղրանկարներ հրապարակելու համար:  

1in.am
14-06-2017 21:19