Իրանը Սաուդյան Արաբիային մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու մեջ

14-06-2017 20:40

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Սաուդյան Արաբիային մեղադրել է Իրանում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին աջակցելու մեջ։ Այս մասին հաղորդում է «The Independent»-ը։ Զարիֆը հղում է կատարել հետախուզությունը, որում նշվում է, որ սաուդիտները ակտիվ մասնակցում են իրանական սահմանամերձ Բելուջիստան նահանգում ահաբեկչական խմբավորումների նախապատրաստմանը: Ավելի վաղ՝ հունիսի 7-ին, Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսը հայտարարել է, որ Իրանում կայացած ահաբեկչությունների ետևում կանգնած է Սաուդյան Արաբիան։

1in.am
14-06-2017 20:40