Մալայզիական ռազմական օդանավն անհետացել է ռադարներից

15-06-2017 00:34

Մալայզիայի Թագավորական օդուժի օդանավն անհետացել է ռադարների էկրաններից: Որոնողական աշխատանքներ են ձեռնարկվել: Այս մասին հաղորդում է Channel News Asia հեռուստաալիքը: Օդանավը Կուանտան քաղաքի ավիաբազայից հեռացել է 11:00-ին, կես ժամ անց Փահանգ և Տերենգանու նահանգների սահմանային շրջանում անձնակազմի հետ կապը կտրվել է: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:

1in.am
15-06-2017 00:34