24-ամյա աղջկա մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով. ՔԿ

15-06-2017 13:59

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 24-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ: Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, 2017թ. հունիսի 14-ին՝ ժամը 22:00-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի բնակելի շենքերից մեկից մարդ է ընկել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և տեղում պարզել, որ ժամը 22:00-ի սահմաններում բնակելի շենքի 8-րդ հարկի բնակարանի պատուհանից 24-ամյա բնակչուհին ընկել է և մահացել: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 110-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն: 24-ամյա աղջկա մահվան հանգամանքները, ինքնասպանության պատճառները պարզելու համար իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, հանձնարարություն տրվել ոստիկանության համապատասխան բաժնին:

1in.am
15-06-2017 13:59