related topics
Հունիսի 17-ին Ռուսաստանում մեկնարկելու է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը, որտեղ ՖԻՖԱ-ն մի շարք նորարարություններ է փորձարկելու: ՖԻՖԱ-ի տեխնիկական տնօրեն Մարկո վան Բաստենը նշել է, որ Կոնֆեդերացիաների գավաթը դառնալու է առաջին խոշոր մրցաշարը, որտեղ կիրառվելու են տեսակրկնությունները: Կոնֆեդերացիաների գավաթում լրացուցիչ ժամանակն այլ կերպ է հաշվարկվելու: Ներկայում առաջին խաղակեսի ավարտին սովորաբար 1 րոպե է ավելացվում, իսկ երկրորդ կեսի ավարտին՝ 3 րոպե: Սակայն կորսված ժամանակն ավելի շատ է, նշել է վան Բաստենը: Առաջին անգամ պաշտոնական խաղերում թույլատրվել է երեքից ավելի փոխարինում կատարել: Չորրորդ փոխարինումը կթույլատրվի լրացուցիչ ժամանակում: