ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչը մասնակցել է Արցախում ականազերծման աշխատանքների ֆինանսավորման նպատակով կազմակերպված դրամահավաքին

15-06-2017 20:28

Հունիսի 10-ին ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնող «The HALO Trust» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության ֆինանսավորման նպատակով Բոստոն քաղաքում տեղի ունեցածդրամահավաքին, որը կազմակերպվել և հովանավորվել էր հայ բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արևելյան ափի տեղական մարմնինախկին ատենապետ Ռաֆֆի Ֆեստեկչյանի կողմից: Արցախի ներկայացուցիչն իր խոսքում երախտագիտություն է հայտնել բոլոր մասնակիցներին՝ կարևորելով նրանց ներդրումը Արցախի տարածքն ականներից և այլ պատերազմի պայթուցիկ մնացորդներից մաքրելու գործում: Միջոցառմանը մասնակցել են The HALO Trust կազմակերպության ներկայացուցիչները՝ գործադիր տնօրեն Ջեյմս Քոուանի գլխավորությամբ, և Բոստոնի հայհամայնքի շուրջ 130 անդամներ:

1in.am
15-06-2017 20:28