Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարի հարցով ուղևորվում է Սաուդյան Արաբիա

15-06-2017 20:30

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ հունիսի 16-ին կուղևորվի Սաուդյան Արաբիա, որպեսզի տարածաշրջանի երկրների և Կատարի միջև ճգնաժամի լուծման ուղղությամբ բանակցություններ վարի: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս շաբաթ Չավուշօղլուն այցելել է Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ ևս բանակցություններ է վարել խնդրի լուծման ուղղությամբ: Չավուշօղլուի խոսքով, այս ընթացքում Թուրքիան վարել է կշռադատված քաղաքականություն՝ չլինելով հակամարտության կողմերի որևէ մեկի կողմ կամ դեմ և նոր քայլեր կձեռնարկի՝ դրա կարգավորման համար: Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Սաուդյան Արաբիայից սպասում է ճգնաժամի կարգավորման նպատակային առաջնորդություն: Նա ավելացրել է, որ պատժամիջոցներն ու էմբարգոն չեն օգնի կարգավորել հակամարտությունը:

1in.am
15-06-2017 20:30