«Դաապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամների խնդիրները կստանան համապատասխան լուծում. ՄԻՊ

15-06-2017 20:53

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող Արթուր Սողոմոնյանի, Արմեն Լամբարյանի, Արամ Հակոբյանի և Խաչիկ Գիչյանիպահման պայմանների մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգի առիթով Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել կալանավորված անձանց հետ, մանրամասն ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման հարցերը: Ազատությունից զրկված անձանց բարձրացրած իրավունքների ապահովման և բժշկական օգնություն տրամադրելու հարցերը աշխատանքային կարգով անմիջապես քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ, և կստանան համապատասխան լուծում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ներկայացված խնդիրները սահմանված կարգով ամփոփվում են՝ ՀՀ արդարադատության նախարարություն համապատասխան գրություն ուղարկելու նպատակով:

1in.am
15-06-2017 20:53