Մահվան ելքով ՃՏՊ-ներ՝ Օհանովի փողոցում և Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին

15-06-2017 23:40

Հունիսի 14-ին, ժամը 20.15-ին, Երևանի Օհանովի փողոցի թիվ 8/1 շենքի մոտ իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդը՝ 1956 թ. ծնված Արմեն Ավետիսյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: *** Հունիսի 14-ին, ժամը 2.55-ին, «ՎԱԶ-21070» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 165-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը` 1983 թ. ծնված Արսեն Մխոյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

1in.am
15-06-2017 23:40