Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անանդի հետ

16-06-2017 00:54

Շախմատի Հայաստան հավաքականին առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել Ստավանգերի մրցաշարի մրցաշարային աղյուսակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 8-րդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդն էր: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով և 32-րդ քայլին համաձայնեց ոչ-ոքի արդյունքին: Մյուս պարտիաներում միավորը կիսեցին Նակամուրա-Սո զույգը: Լագրավը և Կարլսենը հաղթանակ տոնեցին: Արոնյանն ունի 5,5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Lragir.am
16-06-2017 00:54