Ռուսաստանցի երկու ընդդիմադիրներ քաղաքական ապաստան են խնդրել Ուկրաինայից

16-06-2017 00:09

Ռուսաստանցի երկու ընդդիմադիրներ՝ Ալեքսեյ Նավալնիի կուսակցությունից, քաղաքական ապաստան են խնդրել Ուկրաինայից։ «Տղամարդիկ եկել են սահմանային անցակետ և, ցույց տալով Ռուսաստանի Դաշնության արտասահմանյան անձնագրերը, անմիջապես մտադրություն են հայտնել պաշտպանություն ստանալ Ուկրաինայի տարածքում՝ Ռուսաստանում քաղաքական հետապնդման պատճառով։ Երկուսին էլ թույլատրվել է անցնել սահմանը», – հայտարարել են Ուկրաինայի իշխանությունները՝ առանց հրապարակելու այդ անձանց ինքնությունը: Նավալնին և նրա առնվազն 1500 համախոհներ ձերբակալվել են հունիսի 12-ին Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում չարտոնված հակակոռուպցիոն բողոքի ակցիաների ժամանակ: Նավալնին բանտարկված է 30 օրով:

1in.am
16-06-2017 00:09