ՌԴ-ն հնարավոր է համարում ավիահարվածի հետևանքով ԴԱԻՇ-ի առաջնորդի ոչնչացումը

16-06-2017 00:14

ՌԴ պաշտպանության նախարարությունը տարբեր կապուղիներով ստուգում է ռուսական օդուժի հարվածով ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Իբրահիմ Աբու Բաքր ալ Բաղդադիի հնարավոր ոչնչացման վերաբերյալ տեղեկատվությունը։ Այս մասին հայտնում է գերատեսչությունը: Նշվում է, որ ահաբեկիչների ղեկավարին կարող էին ոչնչացնել մայիսի 28-ին Ռաքքայի հարավային արվարձանում կայացած խորհրդակցության ժամանակ: Ռուսական օդուժի այդ հարվածի զոհ են դարձել բարձրաստիճան զինյալներ, որոնք մտնում էին ԴԱԻՇ-ի «ռազմական խորհրդի» կազմի մեջ, և մոտավորապես 330 ահաբեկիչներ: Հաջողվել է պարզել, որ հանդիպման նպատակն այսպես կոչված «հարավային միջանցքով» Ռաքքայից զինյալների դուրս գալու երթուղիների պլանավորումն էր: Հարվածը հասցվել է մայիսի 28-ի գիշերը այն բանից հետո, երբ հանդիպման տեղի ու ժամանակի վերաբերյալ տվյալները հաստատվել են անօդաչուների նկարահանմամբ: Նշվում է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունն ամերիկյան կողմին վաղօրոք նախազգուշացրել էր հարվածի մասին:

1in.am
16-06-2017 00:14