Բաքուն պատրաստ է ջանքեր գործադրել ԵՄ-ի հետ կապերի ընդլայնման համար․ Ալիև

16-06-2017 14:56

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Եվրամիության հետ համագործակցությունն իր երկրի համար «երկարաժամկետ ռազմավարական նշանակություն ունի»։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ այսօր Բաքվում կայացած հանդիպման ժամանակ Ալիևն ընդգծել է, որ իր երկիրը «ԵՄ-ի համար հուսալի գործընկեր է»: Այս մասին հայտնում Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։ Բաքուն ու ԵՄ-ն քննարկում են ռազմավարական համագործակցության նոր համաձայնագիր կնքելու հնարավորությունը: Եվրահանձնակատար Հանի խոսքով՝ համաձայնագրի շուրջ բանակցությունները «շարունակվում են կառուցողական ոգով»:

1in.am
16-06-2017 14:56