Լեոնարդո դի Կապրիոն իր «Օսկարը» տվել է իրավապահ մարմիններին

16-06-2017 15:18

Ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոն իրավապահ մարմիններին Է տվել «Օսկար» արձանիկը, որը պրոդյուսերներն իրեն Էին նվիրել «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմում նկարահանվելուց հետո: Այս մասին հաղորդել Է Reuters-ը: Մրցանակը հանցանշան Է դարձել Մալայզիայի ներդրումների 1MDB հիմնադրամից, որին հովանավորում Է ԱՄՆ-ի կառավարությունը, Red Granite կինոընկերության կողմից դրամական միջոցների հափշտակությունների գործով: Հետաքննության վարկածով՝ պրոդյուսերները հիմնադրամից գողացված 100 միլիոն դոլարն օգտագործել են «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի նկարահանումների համար: Կինոնկարին մասնակցելու համար դի Կապրիոյին են նվիրել այն արձանիկը, որը 1955 թվականին շահել Է դերասան Մառլոն Բրանդոն: Իրավապահ մարմինները կապ են նկատել պարգեւի եւ հանցագործության միջեւ: Բացի «Օսկարից», դերասանը նաեւ քննիչներին կտա այլ նվերներ, որոնք ստացել Է հափշտակությունների մեջ կասկածվող պրոդյուսերներից: Ուոլ սթրիթի գայլն» Էկրան Է բարձրացել 2013 թվականին: Ռեժիսորը Մարտին Սկորսեզեն Է: Կինոժապավենն ստացել Է «Օսկարի» հինգ անվանակարգ, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում: Լեոնարդո դի Կապրիոն իր առաջին արձանիկն ստացել Է 2016 թվականին «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում «Ողջ մնացածը» կինոնկարի համար:

1in.am
16-06-2017 15:18