Վթար Ճամբարակ- Շորժա ավտոճանապարհին. Կա վիրավոր

16-06-2017 21:22

Հունիսի 16-ին, ժամը 19:08-ին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի 34 MS 440 պետհամարանիշով միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հոսպիտալացվել է Ճամբարակի ԲԿ:

1in.am
16-06-2017 21:22