Այսօր երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

17-06-2017 00:53

1994-ի հունիսի 17-ին ՄԱԿ-ն ընդունել է անապատացման դեմ պայքարի հռչակագիրը։ Հռչակագիրը պետություններին կոչ է անում միջոցառումներ ձեռնարկել անապատացման ու երաշտի դեմ պայքարի,  նաև երաշտի հետևանքները վերացնելու հարցում համագործակցելու անհրաժեշտության մասին իրազեկումը բարձրացնելու ուղղությամբ։ Անապատացումը սպառնում է ավելի քան 1 մլրդ մարդու առողջությանը ու գոյատևմանը։ Ամեն տարի անապատացումն ու երաշտը մոտ 42 մլրդ դոլարի վնաս է պատճառում՝ գյուղատնտեսական արտադրանքի կորուստի ձևով։

1in.am
17-06-2017 00:53