Բրյուսելում բելգիահայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

21-06-2017 08:50

Հարյուրավոր բելգիահայեր հավաքվել են Բրյուսելի շրջաններից մեկում, որպեսզի հարգեն Օսմանյան Թուրքիայում հայերի, հույների ու ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակը։ Միջոցառումը տեղի է ունեցել հուշատախտակի մոտ, որը բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Հավաքվածները ցավով ընդգծել են, որ Բելգիայի խորհրդարանը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Բելգիահայերի ֆեդերացիայի ներկայացուցիչ Լյուկ Աթասը նշեց, որ բոլոր սերունդները պետք է իմանան, թե ինչ է կատարվել ժամանակին իրենց տատիկ-պապիկների հետ։

1in.am
21-06-2017 08:50