Ռուհանին ԴԱԻՇ-ին հասցված հարվածն անվանել է ճիշտ և անհրաժեշտ քայլ

21-06-2017 10:20

Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դիրքերին հասցված հրթիռային հարվածը եղել է ժամանակին արված ճիշտ և անհրաժեշտ քայլ։ Այս մասին հայտնում է IRNA գորրծակալությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսլամական հեղափոխության պահակազորը հրթիռային հարված է հասցրել Սիրիայում ահաբեկիչների բազաներին։ Հարվածը հասցվել էր միջին հեռահարության բալիստիկ հրթիռներով արևելյան Դեր Զոր նահանգում գտնվող բազաներին՝ ի պատասխան «Թեհրանի վրա հարձակման»։ Ընդհանուր առմամբ արձակվել էր 6 հրթիռ։ «Իրանի մոտեցումը տարածաշրջանային և գլոբալ հարցերի նկատմամբ չի փոխվել, սակայն եթե խմբավորումը ցանկանում է վնաս հասցնել Իրանի փառքին, այն կստանա կործանարար պատասխան»,-ասել է նախագահը։ Ավելի վաղ Press TV-ն՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահակազորին, հայտնել էր, որ առնվազն 65 ահաբեկիչներ են ոչնչացվել հարվածի արդյունքում։

1in.am
21-06-2017 10:20