ՊՊԾ գնդի գրավման գործով 14 մեղադրյալների դատական նիստը մեկ ժամով հետաձգվեց

21-06-2017 00:53

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ դեռևս չմեկնարկած մեկ ժամով հետաձգվեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով 14 մեղադրյալների երկրորդ դատական նիստը: Պաշտպանների մի մասը դատարանի շենքի մուտքի մոտ հրաժարվեցին կարգադրիչների կողմից զննության ենթարկվել, ուստի կարգադրիչները նրանց արգելեցին մուտք գործել դատարան: Դատավորը կարգադրիչների արձանագրության հիման վրա մեկ ժամ ընդմիջում հայտարարեց:   Լուսանկարը՝  Photolure-ի

1in.am
21-06-2017 00:53