Վարուժան Ավետիսյանը դատարանում ժողովրդին զինված ապստամբության կոչ արեց

21-06-2017 16:42

Ինչպես հայտնի է, այսօր ընթանում է «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը, որը պարբերաբար ընդմիջվում է դատավորի կողմից փաստաբանների և մեղադրյալների նկատմամբ սանկցիաներ կիրառելու պատճառով: Քիչ առաջ հերթական անգամ նիստը ընդմիջվեց այն բանից հետո, երբ Վարուժան Ավետիսյանը նստած տեղից ժողովրդին զինված ապստամբության կոչ արեց: «Զենք վերցրեք, Սերժին ու իր բանդային ֆիզիկապես ոչնչացրեք»: Այս հայտարարությունից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական նիստը խախտելու եւ տեղից հայտարարություն անելու համար Ավետիսյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառեց` նրան հեռացնելով նիստերի դահլիճից՝ չնշելով, թե քանի ժամով հեռացվեց Վարուժան Ավետիսյանը:   Լուսանկարը՝  Photolure-ի

1in.am
21-06-2017 16:42