Լեւոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի երկրորդ փուլին

21-06-2017 17:57

Հայ գրոսմեյստեր Լեւոն Արոնյանը հունիսի 28-ից հուլիսի 2-ը Բելգիայի Լյովեն քաղաքում կմասնակցի Grand Chess Tour-ի երկրորդ փուլին, հայտնում է ՀԱՕԿ կայքը: Տասը գրոսմեյստեր կխաղա արագ շախմատի մեկ եւ կայծակնային շախմատի երկու շրջան: Մասնակիցների կազմը. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Ուեսլի Սո (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Լեւոն Արոնյան (Հայաստան), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Անիշ Գիրի (Նիդեռլանդներ), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Յան Նեպոմնյաշչի (ՌԴ), Բաադուր Ջոբավա (Վրաստան): Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի

Lragir.am
21-06-2017 17:57