ՌԴ-ի, Հարավային Ամերիկայի և Անգլիայի բնակիչները հետաքրքրված են ՀՀ անձավաբուժական կենտրոնով

21-06-2017 17:58

Ավանի աղի հանքի հիմքի վրա գործող Հանրապետական անձավաբուժական կենտրոն յուրաքանչյուր տարի բուժման նպատակով այցելուներ են գալիս Ռուսաստանից, Հարավային Ամերիկայից, Անգլիայից: Հանրապետական անձավաբուժական կենտրոնի գլխավոր խորհրդատու, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանն ասաց, որ աշխարհում նման կենտրոնները շատ են, սակայն Հայաստանն առանձնանում է: «Մենք տարբերվում ենք առաջին հերթին աղի հավելվածների քանակով և որակով: Հայկական լեռնաշխարհն ունի գեոֆիզիկական առանձնահատկություններ, որոնք ևս դրական են ազդում մեր հիվանդների վրա: Բացի այս ամենից, մեր անձավաբուժական կենտրոնում ճառագայթումը հասցված է զրոյի»,-ասաց նա: Անդրանիկ Ոսկանյանի խոսքով` Հանրապետական անձավաբուժական կենտրոնը բժշկական տուրիզմի ցանկում ընդգրկելն այդքան էլ ճիշտ չէ, որովհետեւ այդպիսով այն կկորցնի իր բուժական հատկությունները: «Չնայած նրան, որ դա ֆինանսապես ձեռնտու է, սակայն բուժման համար էֆեկտիվ չէ»,-ասաց Ոսկանյանը: Նա նշեց, որ կենտրոնն աշխատում է կլոր տարի: Ստոգետնյա առողջարանում կլիման և ջերմաստիճանը չեն փոխվում : «Մենք կարող ենք միանգամից 50 հիվանդ ընդունել: Առողջարանում գործում է պետպատվեր»,-ասաց Անդրանիկ Ոսկանյանը:

1in.am
21-06-2017 17:58