Մոսկովյան դատարանը երկարաձգել է հայ գործարար Արամ Պետրոսյանի կալանքի ժամկետը

21-06-2017 18:26

Մոսկվայի Պերսնենսկի դատարանը վճռել է մինչև օգոստոսի 24-ը երկարաձգել հայազգի գործարար Արամ Պետրոսյանի կալանքի ժամկետը, որն անցյալ տարվա ամռանը «Սիթիբանկ»-ի Մոսկվայի մասնաճյուղում պատանդներ էր վերցրել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Միջնորդությունը հիմնավորելիս քննիչը պնդել է, որ քրեական գործը հատուկ բարդություն ունի, սակայն դատավորից նկատողություն է ստացել նախաքննությունը երկարաձգելու պատճառով։ Պետրոսյանն իրեն մեղավոր է ճանաչում պատանդառման համար, իսկ ահաբեկչության սպառնալիքի համար՝ ոչ։ 2016 թվականի օգոստոսին Պետրոսյանը Մոսկվայի «Սիթիբանկ»-ի մասնաճյուղում 4 մարդու էր պատանդել՝ սպառնալով պայթեցնել բանկը, այնուհետև նա ազատ էր արձակել պատանդներին ու հանձնվել իրավապահ մարմիններին։

1in.am
21-06-2017 18:26