Թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը հոսպիտալացվել է

21-06-2017 18:48

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ Էդինբուրգի 96-ամյա դուքս Ֆիլիպը ինֆեկցիոն հիվանդության պատճառով նախազգուշական նկատառումներով երեքշաբթի երեկոյան հոսպիտալացվել է։ «Էդինբուրգի դուքսը երեկ երեկոյան տեղափոխվել է Լոնդոնում Էդուարդ VII-ի հիվանդանոց՝ որպես նախազգուշական միջոցառում, ինֆեկցիայի բուժման նպատակով: Արքայազն Ֆիլիպը լավ տրամադրություն ունի և հիասթափված է, որ չի մասնակցի խորհրդարանի պաշտոնական բացմանն ու բաց կթողնի Ասքոթում կայանալիք ձիարշավները», – ասվում է Բուքինգեմյան պալատի տարածած հաղորդագրության մեջ:

1in.am
21-06-2017 18:48