Երևանի վարչական շրջանների ղեկավարներ են նշանակվել

21-06-2017 19:03

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 29 հոդվածի 2-րդ մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով` Երևանի քաղաքապետի որոշումներով նշանակվել են մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարները. Աջափնյակ վարչական շրջան – Արտավազդ Սարգսյան, Ավան վարչական շրջան – Մանվել Ջավադյան, Արաբկիր վարչական շրջան – Հովհաննես Վարդանյան, Դավթաշեն վարչական շրջան – Ռուսլան Բաղդասարյան, Էրեբունի վարչական շրջան – Դավիթ Գրիգորյան, Կենտրոն վարչական շրջան – Արա Սադոյան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան – Արտակ Ալեքսանյան, Նոր Նորք վարչական շրջան – Արմեն Ուլիխանյան, Նորք-Մարաշ վարչական շրջան – Վաղինակ Մկրտչյան, Նուբարաշեն վարչական շրջան – Արթուր Կիրակոսյան, Շենգավիթ վարչական շրջան – Արմեն Սարգսյան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան – Արտակ Հանիսյան: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

1in.am
21-06-2017 19:03