Սյունիքի մարզում Mitsubishi-ն վազանցի ժամանակ բախվել է հրամանատարի ավտոմեքենային. կա վիրավոր. shamshyan.com

24-06-2017 01:00

Հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ, 23-ամյա Սաշիկ Խաչատրյանը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 15-րդ կմ հատվածում իր վարած Mitsubishi Pajero 35 FT 050 համարանիշի ավտոմեքենայով վազանց կատարելու ժամանակ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 41-ամյա Էրիկ Գրիգորյանի վարած ВАЗ 21102 -119 մակնիշի 20 ԼԼ 952 համարանիշի ավտոմեքենային: shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևոր, Գորիս քաղսքի բնակիչ, 28-ամյա Լևոն Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Է. Գրիգորյանը ծառայում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասերից մեկում՝ որպես զորամասի հրամանատար:

1in.am
24-06-2017 01:00