Պակիստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 73-ի

24-06-2017 15:57

Պակիստանում իրականացված ահաբեկչական գործողության հետևանքով զոհվածների թիվն աճել է: Ավելի վաղ հաղորդվում էր 61 զոհվածների մասին, սակայն նրանց թիվն արդեն հասել է 73-ի: Այս մասին հայտնում է ռուսական vesti.ru կայքը: Նախօրեին Պարաչինար քաղաքի շուկայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացել է 55 մարդ, իսկ 260-ը ծանր վիճակում տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց: Նույն օրը երկու այլ պայթյուն է տեղի ունեցել Քվետա և Բելուջիստան քաղաքներում, որոնց պատճառով զոհվել է 14 մարդ: Բացի այդ, մեկ այլ ահաբեկչություն է տեղի ունեցել նաև Կարաչի քաղաքում, որտեղ զինված անձը հարձակվել է ոստիկանների վրա՝ սպանելով 4 աշխատակցի:

1in.am
24-06-2017 15:57